ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ նեյեմբերի 21, 24

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

(ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 17, 3-րդ հարկ, Գիտխորհրդի դահլիճ)

 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2016

Անա ԲԱԶԱԿ (11:00-12:30)

Բուխարեստի (Ռումինիա) պոլի­տեխնիկական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Ռումի­նիայի ակադեմիայի պատմության, գիտության փիլիսոփայության և տեխնոլո­գիայի կոմիտեի Տրամա­բա­նության, մեթոդաբա­նության և գիտության փիլիսոփա­յության բաժանմունքի փոխնա­խագահ

Դասախոսության թեմա՝  Նախազգուշական սկզբունքը. դրա տրամաբանությունն ու կառավարումը

 

Ջորջիա ԱՊՈՍՏՈԼՈՊՈԼՈՒ (14:00-15:30)

Իոաննինայի (Հու­նաս­տան) համալսարանի փիլիսոփա­յութ­յան բաժանմունքի պրո­ֆեսոր, Միջազ­գային փի­­լիսոփայական ակադեմիայի անդամ

Դասախոսության թեմա՝  Անտիկ հունական Լոգոսից դեպի Եվրոպական ռացիոնալություն

Արմեն Տ. ՄԱՐՍՈՒՊԵԱՆ (15:45-17:15)

Հարավային Կոննեկտիկուտի (ԱՄՆ, Նյու-Հէվն) պետա­կան հա­մալսարանի փիլիսո­փա­­յութ­յան բա­­ժան­մունքի ղեկավար, փիլիսոփայության պրոֆեսոր

Դասախոսության թեմա՝ Բացակայության ներկայությունը. տեղի հայկական լուսանկարչությունը Օսմանյան Անատոլիայում

24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2016

Հանս ԿՅՈԽԼԵՐ (10:00-11:30)

Ինսբրուքի (Ավստրիա) համալ­սա­րանի փիլիսոփայության պրոֆեսոր, Միջազգային առաջընթաց կազ­մակերպության նախագահ, Փիլիսոփայության մի­ջազ­գային ա­կադեմի­այի համա­նախագահ

Դասախոսության թեմա՝ Նորմատիվ հակասությունները միջազգային իրավունքում. հետևություններ իրավունքի փիլիսոփայության համար

Բալաժ ՄԵԶԵՅ (12:30-14:00)

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Պիտեր Պազմանի (Հունգարիա) կաթոլիկ համալ­սարանի  փիլիսոփայության բաժանմունքի վարիչ և միջազգային հետազո­տութ­յունների ղե­կավար

Դասախոսության թեմա՝ Աստվածային հայտնություն հասկացության մեթոդաբանական կարևորութ­յունը պատմական տեսանկյունից

Posted in Տոնական համերգ | Leave a comment

«Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ծննդյան 90-ամյակին

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Միջազգային փիլիսոփայության ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան կազմա­կեր­պում են Կյանքը և փիլիսոփայությունը խորագրով միջազգային գիտաժողով նվիրված ակադե­մի­կոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին: Գիտաժողովը տեղի կունենա 2016 թ. նոյեմբերի 22-23-ին, Երևա­նում, ՀՊՄՀ-ում:

Գիտաժողովի մասնաճյուղերն են՝

  1. ԿՅԱՆՔԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
  2. ՄԵՏԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ: ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  3. ԻՄԱՑԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱՐԿՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՌԵՏՈՐԻԿԱՅԻ ՀԻՄ­ՆԱ­ՀԱՐՑԵՐ
  4. ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
  5. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՄԲԻՈՆ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԸ

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գի­տա­ժողովին ներկայացված զեկուցումները որպես հոդվածներ անգլերենով կհրա­տա­րակ­վեն միջազգային մի շարք գիտական շտեմարաններում գրանցված, ինչպես նաև ՀՀ ԲՈՀ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների հրապարակման հա­մար ընդունելի հրատարակությունների ցանկում ընդգրկված Wisdom գիտական պար­բերականում (www.wisdomperiodical.com): Գիտաժողովի ընթացքում զեկու­ցում­ների քննարկումը կդիտարկվի որպես հրատարակման համար անհրաժեշտ՝ գրա­խո­սման փուլին փոխարինող գործընթաց:

Հրատարակության ներկայացվող հոդվածի ձևավորման պահանջներ

Տեղեկությունների համար դիմել Խա­չատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Փիլի­սո­փայության և տրամա­բա­նության ամբիոն:

Հեռ.` 010 597 065:

Էլեկտրոնային փոստի հասցե` chairoflogicphiloscult@gmail.com:

Posted in Տոնական համերգ | Leave a comment

Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն

w

Հասցե՝           375010 ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 17, 207 սենյակ

Էլ. փոստ՝     chairoflogicphiloscult@gmail.com; philos-logic25@aspu.am;
                        philog-cult@armspu.am 
Հեռ.`              597065

Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը հիմնադրվել է 2012 թվականի փետրվարի 6-ին Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի կազմում գործառնող երկու ամբիոնների`

  • Փիլիսոփայության (ստեղծվել է 1961 թվականին)
  • Տրամաբանության, տեսական և գործնական փիլիսոփայության,  մշակութաբանության (ձևավորվել է 2011 թ. հուլիսի 11-ին),

միավորման արդյունքում (ավելի մանրամասն տե՛ս):

Ամբիոնը հրատարակում է Իմաստություն գիտական հանդեսը, որի պաշտոնական կայք էջն է՝ www.wisdomperiodical.com:

New Picture (2)

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ

Հովհաննիսյան Հասմիկ
Փ.գ.դ., դոցենտ, (ծնված 1966 թ.)
ՀՀ, Երևան 0060, Ավան  Նարեկացի 42
Հեռ.` 010627153, 093814911
E-mail: hashovh@yahoo.com;
hashovhannisyan@hotmail.com

Posted in Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն | Leave a comment