Լիագումար նիստ

ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ

Անի Պլազա հյուրանոց, 16 ապրիլի 2012

Ապրիլի 16-ին Անի Պլազա հյուրանոցի ընդարձակ դահլիճում տեղի ունեցավ «Փոխա-կերպվող հասարակության զարացման տեսական և գործնական հիմնախնդիրներ (փիլիսո-փայական և հոգեբանական տեսանկյուններ)» խորագրով երկօրյա միջազգային գիտա-ժողովի հանդիսավոր բացումը: Գիտաժողովը կազմակերպել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաս-տարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը, Փիլիսոփայության միջազգային ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան: Հանդի սավոր նիստը բացեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակա դեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակեր-պական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազո-տական ինստիտուտի տնօրեն Գեորգ Բրուտյանը: Ողջունելով ներկաներին` Բրուտյանն ասաց. «Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հնի և նորի պայքարում ստեղծվում է փոխակերպման միտված հասարակություն: Այդ գործընթացում տեղի է ունե-նում անցյալից մեզ հասած լավի, օգտակարի ծիլերի օրգանական զուգակցում: Դա նշանա-կում է, որ հինը ոչ թե դեն է նետվում բոլոր դեպքերում ու պայմաններում, այլ կերպարանա-փոխվում է նորի ազդեցության տակ և նպաստում նորի զարգացմանը: Դա այն է, ինչ մասնագետներն անվանում են փոխակերպվող հասարակություն: Այդ փոխակերպումն իր մեջ ներառում է զարգացման հիմնական շերտերը և փուլերը: Տվյալ պարագայում մեր գիտաժողովը քննության նյութ է դարձնում փոխակերպ վող հասարակության գիտական ըմբռնումը ընդհանրապես (մեթոդաբանական տեսանկյուն) և խնդրո առարկայի հետ առնչվող գիտական մոտեցման ու նվաճումների քննական արժեքավորումը` մասնավո-րապես»:

           Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլև քաղաքական գործիչների համար: «Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի Մանկա-վարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիր՝  նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շարունակեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձևով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները և պահանջում քաղա-քական գործիչներից` գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն տա քաղաքացիների կենսա մակարդակի նվազում: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, և աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ընգդծեց ՀՊՄՀ խորհրդի նախագահը:
Լիագումար նիստում «Հավիտենական տիեզերքը և մարդու դատապարտված իրավունքը. Համակերպում, թե նախաձեռնողականություն» թեմայով առաջին զեկուցումը ներկա-յացրեց փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մուցո-պուլոսը: «Մարդկության արտաքին տարածությունը` առաքինություններով և թերացում-ներով հանդերձ, իր մեծացմանը զուգընթաց ստիպված է հանդիպել տիեզերքի անողոք օրենքներին: Կփրկվի այն վերջապես շարունակական վերահարմարեցումների շնորհիվ, թեև հարկադրաբար կարտաքսվի Երկրի կողմից…»: Ըստ Եվանգելոս Մուցոպուլոսի` նախ-կին հեռանկարը կարող է գերակշռել միայն այն պայմանով, եթե ենթադրվի մարդու բնությունից ագահության բացառումը:
Այնուհետև փիլիսոփայության պրոֆեսոր, Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ   Հանս Կոխլերը ներկայացրեց «Արդի բազմամշակութային հասարակությունը և միջմշակու-թային հարաբերությունների հերմենևտիկան» թեմայով զեկուցում: Նա ասաց, որ «մշակու-թային ինքնության տեղական, տարածաշրջանային և համաշխարհային հարթությունների միջև առկա բարդագույն փոխհարաբերությունները մեծացնող բազմամշակութային հա-սարակություններին ներկայացնում են նոր մարտահրավերներ», և որ «պետությունների կայունության ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես են նրանք վերաբերվում մշակութային բազմազանությանը»: «Քաղաքակրթությունների երկխոսության» ժամանա-կակից դիսկուրսի համատեքստում, գլոբալ քաղաքակրթական գիտակցության զարգաց-մանը զուգընթաց, բանախոսը փորձեց ուրվագծել միջմշակութային հարաբերությունների դինամիկան:
Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Կրթության բաժանմունքի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերա-ցիայի (FISP) նախագահ, փիլիսոփայության XXII համաշխար հային համաժողովի (2008) նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Փիթեր Քեմփը հանդես եկավ «Կոսմոպոլիտիզմը մեր ժամանակներում» թեմայով զեկուցմամբ: «Աշխարհի քաղաքացի կամ կոսմոպոլիտ լինելն այսօր ենթադրում է ընդունել, որ ընդհանուր կարևոր խնդիրներ կան, որոնք ոչ մի ազգ` նույնիսկ ամենաուժեղը, չի կարող միայնակ լուծել»,- ասաց նա: Խոսելով այդ խնդիրների մասին` զեկուցողն ընդգծեց, որ աշխարհի քաղաքացին «չպետք է դեմ խաղա ազգային քաղաքացուն, այլ ընդհանուր մտածողությունն ու գործունե-ությունը պետք է ուղղված լինեն անհատական, տեղային և ազգային կյանքի պահպան-մանը»: Հանդիսավոր նիստի վերջում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազ-գային ակադեմիայի նախագահ Գեորգ Բրուտյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյա-նին շնորհեց Փլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Տիգրան Սարգսյանն այն համարեց պարտավորեցնող և շնոր հակալություն հայտնեց բարձր գնահատանի համար:

This slideshow requires JavaScript.


Այնուհետև գիտաժողովն իր աշխատանքը շարունակեց փիլիսոփայության ոլորտի երեք և հոգեբանության ոլորտի երկու մասնաճյուղերում:

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s