Հանդիսավոր փակում

Գիտաժողովի հանդիսավոր փակում

(Closing Session, Hall of the Faculty

of Culture of ASPU, 17 April 2012)

Ապրիլի 17-ին կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում անցկացվեց հանդիսավոր արա­րո­­ղություն, որով ամփոփվեց «Փոխակերպվող հասարակության զարգացման տե սական և գործ­նական հիմնախնդիրներ (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուն ներ)» խո­րագ­րով միջազգային գիտաժողովը: Համալսարանի ռեկտոր, պատմական գի տությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միր­զախանյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց գիտաժողովի բո­լոր մասնակիցներին, հյուրերին և կազմակերպիչներին: Նա վստահեցրեց, որ իր ծավալով և բովանդակությամբ առաջին և ան նախադեպ այդ գիտաժողովը կլինի շարունակական և ավե­լի կատարյալ:

               Ռ.Միրզախանյանը Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի որոշ­մամբ համալսարանի պատվավոր դոկտորի կոչումներ շնորհեց ակադեմիկոս, Աթենքի հա­մալ­սարանի պատ վավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համա­նա­խա­գահ Եվանգելոս Մուցոպուլոսին, Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բա­ժան­­մունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կոխ­լերին, Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Կրթության բաժան մունքի էթի­կայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, փիլիսոփայական ընկերությունների մի ջազգային ֆե­դե­րացիայի նախագահ, փիլիսոփայության 22-րդ համաշխարհային համա ժողովի (2008) նա­խագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Փիթեր Քեմպին, Գլազ­գոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգե բանության պրոֆեսոր, Հո­գե­բանության և իրավունքի եվրոպական ընկերացության նախա գահ (Մեծ Բրիտանիա) Դեյ­վիդ Կուկին և հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի Դիդրոյի անվան համալսարանի պրո­ֆե­սոր Ֆրանսուա Նոյին:

           Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանն իր հերթին Հայոց փիլիսոփայական ակադեմիայի կողմից պարգևատրվեց վերոնշյալ գիտնականներին «Դավիթ Անհաղթ» մեդալով:

    Պարգևատրվածները շնորհակալություն հայտնեցին ջերմ հյուրընկալության և իրենց բարձր պարգևների արժանացնելու համար: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց գիտաժողովի նախագահը` ՀՀ ԳԱԱ ակադե­մի­կոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, ՀՊՄՀ-ին առընթեր Մետա­փի­լիսոփայության, փոխակերպման տրամաբանության և փաստարկման տեսության միջազ­գա­յին գիտահետազոտական ինս տիտուտի տնօրեն Գեորգ Բրուտյանը:

              «Ավարտվեց մեր գիտաժողովը, որը ծնվեց հաճույքով և հաղթահարեց շատ դժվա­րութ­յուններ»,- ասաց ակադեմիկոսը: Գ.Բրուտյանը շնորհավորեց բոլորին գիտաժողովը լավագույնս անցկացնելու և ավարտելու կապակցությամբ, անդրադարձավ կազմակերպ­չա­կան խնդիրներին` հատկապես ընդգծելով կազմակերպիչների և մասնակիցների` անձ նա­զո­հութ­յան գնով նպատակին հասնելու ջանքերը: Նա խոսեց հոգեբանության ոլոր տի նախկին և ներկա զարգացումների, ինչպես նաև փիլի­սո­փայական գիտության առաջըն թացի  մասին:

             Գ.Բրուտյանն ասաց, որ փիլիսոփայական գիտությունը մեծ ավանդույթներ ունի և այս­օր էլ իր գործընկերների հետ շարունակում են զարգացնել այն. «Բայց եթե հասել ես որոշ խնդիրների լուծման, չպետք է կանգ առնել, որովհետև կանգ առնել` նշանակում է` ետ գնալ: Գիտ­նա­կանը որպեսզի հանգստանա` պետք է անհանգստանա»: Գիտնականը հորդորեց գի­տութ­յան մեջ երբեք չհանգստանալ, այլ ձգտել միշտ առաջինը լինել: «Ես ցանկանում եմ ամեն ինչ անել, որպեսզի Մանկավարժական համալսարանն ունենա մի ջազգային հեղինա­կութ­յուն»,- ամփոփեց նա:

           Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց գիտաժողովի մի շարք  մասնակիցների և կազմակերպիչների պարգևատրումներով:

         Գեորգ Բրուտյանը Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտութ­յուն­ների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանին շնորհեց Փիլիսոփայության միջազ­գա­յին ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում և «Դավիթ Անհաղթ» մեդալ:    Մինսկի պետական համալսարանի փիլիսոփայական գիտությունների և գաղա­փա­րա­խոսական աշխատանքների ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտություն ների դոկ­տոր Վլադիմիր Բերկովին Գեորգ Բրուտյանը շնորհեց Հայոց փիլիսոփայական ակադե միայի արտա­սահմանյան անդամի, իսկ ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլո գիայի ֆակուլտե­տի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանին` Հայոց փիլիսոփայական ակա­դեմիայի թղթակից անդամի կոչում:

        Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից անդամի կոչման արժանացան նաև ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրո­ֆե­սոր Արթուր Մկրտիչյանն ու ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ, քաղա քական գի­տութ­յունների դոկտոր Արթուր Աթանեսյանը:

       «Դավիթ Անհաղթ» մեդալով պարգևատրվեցին նաև գիտաժողովի մասնակիցներ Անա Բա­զակը, Ասպեդ Արիյանը, Յուհա Ռայկան, Ռիտա Կոյումջյան-Երամյանը, Մանուկ Մկրտչյանը, Ռուբեն Համբարձումյանը, Լիլիթ Բրուտյանը, Վիլ Պողոսյանը, Ռոբերտ Ջիջ­յանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նաիրա Հակոբյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, համալ­սա­րանի պրոռեկտորներ Արա Երեմյանը, Արմեն Թամազյանը, Մհեր Մելիք-Բախշյանը, Տիգ րան Այվազ­յանը:

This slideshow requires JavaScript.

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s