22-23 նոյեմբեր 2016

«Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ծննդյան 90-ամյակին

2016 թ. նոյեմբերի 22-23-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ Կյանքը և փիլիսոփայությունը խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադե­մի­կոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին: Գիտաժաղովի կազմակերպիչներն էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժականի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը, Միջազգային փիլիսոփայության ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան:

բաներ-01

Գիտաժողովի բացմանը ներկա գտնվեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Գիտաժողովի արտասահմանյան մասնակիցների շարքում էին համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմության մեջ վաստակ և միջազգային հեղինակություն ունեցող այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք են՝ Ինսբրուքի (Ավստրիա) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Միջազգային առաջընթաց կազմակերպության նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս ԿՅՈԽԼԵՐԸ, Իոաննինայի (Հունաստան) համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի պրոֆեսոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի անդամ Ջորջիա ԱՊՈՍՏՈԼՈՊՈԼՈՒՆ, Հարավային Կոննեկտիկուտի (ԱՄՆ) պետական համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, հեղինակավոր Metaphilosophy գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Արմեն Տ. ՄԱՐՍՈՒՊԵԱՆԸ, Պիտեր Պազմանի (Հունգարիա) կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի վարիչ և միջազգային հետազոտությունների ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բալաժ ՄԵԶԵՅԸ, Բուխարեստի (Ռումինիա) պոլիտեխնիկական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Ռումինիայի ակադեմիայի պատմության, գիտության փիլիսոփայության և տեխնոլոգիայի կոմիտեի Տրամաբանության, մեթոդաբանության և գիտության փիլիսոփայության բաժանմունքի փոխնախագահ Անա ԲԱԶԱԿԸ, Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվանպետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հասարակագիտական ֆակուլտետների փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր ԱԼԵՔՍԵԵՎԸ:

This slideshow requires JavaScript.

Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ» անվանակոչելու պաշտոնական արարողությունը, ինչպես նաև Գ.Բրուտյանի գիտական ժառանգությունը և նրա համաշխարհային գնահատականը արտացոլող պարգևների ցուցահանդես:

This slideshow requires JavaScript.

Գիտաժողովի ընթացքում զուգահեռաբար գործեցին հինգ մասնաճյուղեր՝

  1. ԿՅԱՆՔԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
  2. ՄԵՏԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ: ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  3. ԻՄԱՑԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱՐԿՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՌԵՏՈՐԻԿԱՅԻ ՀԻՄ­ՆԱ­ՀԱՐՑԵՐ
  4. ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
  5. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՄԲԻՈՆ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԸ

This slideshow requires JavaScript.

Գիտաժողովի շրջանակներից դուրս՝ նոյեմբերի 21-ին և 24-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում արտասահմանցի հյուրերը հանդես եկան նաև բաց դասախություններով:

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գի­տա­ժողովին ներկայացված ընտրված զեկուցումների տեքստերը՝ որպես հոդվածներ անգլերենով հրա­տա­րակ­վեցին միջազգային մի շարք գիտական շտեմարաններում գրանցված, ինչպես նաև ՀՀ ԲՈՀ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների հրապարակման հա­մար ընդունելի հրատարակությունների ցանկում ընդգրկված Wisdom գիտական պար­բերականի 2(7), 2016 և 1(8), 2017 համարներում (www.wisdomperiodical.com): Գիտաժողովի ընթացքում զեկու­ցում­ների քննարկումը դիտարկվեց որպես հրատարակման համար անհրաժեշտ՝ գրա­խո­սման փուլին փոխարինող գործընթաց: