Արմեն Մարսուբյան

 ԱՐՄԵՆ ՄԱՐՍՈՒԲՅԱՆԻ ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտը, Հայոց փիլիսոփայկան ակադեմիան և ՀՊՄՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը 2014 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կազմակերպեցին ԱՄՆ-ի Նյու Հեվն նահանգի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր և նույն համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, Մետափիլիսոփայություն գիտական հանդեսի գլխավոր խմբագիր, Հայոց փիլիսոփայկան ակադեմիայի արտասահմանյան անդամ Արմեն Մարսուբյանի բաց դասախոսությունը հետևյալ թեմայով. Մեր հայրերի ոճրագործությունները. ցեղասպանության հետևանքների բարոյական պատասխանատվության ստանձնումը:

Դասախոսությունը անցավ մեծ հետաքրքրությամբ, որի ավարտից հետո Հայոց փիլիսոփայկան ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Գերոգ Բրուտյանը Արմեն Մարսուբյանին պարգևատրեց «Դավիթ Անհաղթ» մեծ մեդալով:

Դասախոսությունից հետո պրոֆեսոր Մարսուբյանն այցելեց Համալսարանի թանգարան, ապա՝ տեղի ունեցավ հանդիպում Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ:

Տեղի ունեցավ նաև հանդիպում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրինության և Համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի աշխատակիցների հետ, քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրեր: Արմեն Մարսուբյանը ծանոթացավ նաև Ինստիտուտի պաշտոնական հանդես Իմաստություն ամսագրի կայքին և տվեց իր գրավոր համաձայնությունը` ընդգրկվել պարբերականի խմբագրական խորհրդում:

Marsubyan poster

This slideshow requires JavaScript.

 

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s