Հանս Կոխլեր

Ապրիլի 15-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկա­վար­ժական հա­մալ­սարանի նիստերի դահլիճում Նոր սոցիալական ԶԼՄ-ները և հաղորդակցման փո-փոխվող բնույթը. Մարդ­աբանական և քաղաքական առնչութ­­յուններ թեմայով դասախոս-ություն կարդաց փիլի­սո­փա­յության պրոֆեսոր, Ինս­բրու­քի (Ավստրիա) համալսարանի փի-լիսոփայության բաժանմունքի ղեկ­ավար, Փիլի­սո­փայության միջազ­գային ակադեմիայի համանախագահ Հանս Կոխլերը:

ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԼՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՓՈՓՈԽՎՈՂ ԲՆՈՒՅԹԸ. ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինտերնետի հայտնվելը որակվեց որպես վիրտուալ առումով անսահմա­նա­փակ հարաբե-րությունների դարաշրջանի սկիզբ, որտեղ մարդկային ներուժը կարելի է ավելի ամբողջա-կան ուսումնասիրել: Սակայն բառացիորեն «աշխարհահռչակ» քաղաքական ճյուղավո-րումների տեսակետից` իրականության «կասեցումը» թվում է նպատակահարմար, հատ-կապես նոր ինտերակտիվ գործիքների և սոցիալական իրականության ընկալման հակա-սության առնչությամբ: Վեբ 2-ը` գործիքային բնույթի և օգտագործման անորոշության հետ-ևանքով, հաճախ որպես անտեսված է հառնում: Խմբային վարքի առանձնահատկութ-յունները, ինչպիսիք են` խորհուրդներ տալու, իմպուլսիվ գործունեության հատկությունները կամ դյուրագրգրռությունը, հակված են խորանալու «թվային ամբոխի» շրջանակներում: Այս երևույթները, որոնք ավելի քան մեկ դար առաջ կանխատեսել էր Գուստավ Լեբոնը, կարող են նաև ավտոմատացված կապի և լուրերի տարածման չմտադրված հետևանք լինել: Նո-րագույն տեխնոլո­գիաների որոշ առանձնահատկություններ «մենք ընդդեմ ուրիշների» հու-զական մտածողության հիմքի հրա խրախուսում, բեմբասանում կամ պաշտ­պանում են կոմֆորմիստական միտումներ, և շատ ավելի քիչ չափով են հնարավորություն տալիս հավասարակշռված կամ չեզոք վերաբերմունքի ձեւավորման համար: Դրանք կարող են, պատահաբար կամ դիտավորյալ, ոչ միայն ազդել սոցիալական փոխա­կեր­պում­ների գործ-ընթացների վրա, այլև այսօրվա արդյունաբերական հասարակության բարդ պայմաններում պետությունը դարձնել անկառավարելի:

Ժամանակակից ինտերակտիվ մեդիայի համատեքստում խմբային վարքի վերլուծությունը տանում է դեպի այդ հարցերի մարդաբանական հետևանքներ: Արդյո՞ք դրանք անհատի աշխարհընկալման և սոցիալական իրականության կա­ռուց­ման վրա տևական ազդեցութ-յուն կունենան: Արդյո՞ք Մարշալ ՄաքԼուհանի «մեդիան ուղերձ է» հայտնի կարգախոսն արտահայտում է սոցիալական հարացույցի փոփո­խություն: Արդյո՞ք ինտերնետ կապի հզո-րությունը կառուցվածքայնորեն նպաստում է հոգեբանական խմբերի ձևավորմանը և ոչ թե միայն տերմի­նաբանությամբ սահ­մանված (օրինակ, «ֆեյսբուքյան խմբերի») խմբերի: Արդ-յո՞ք այն, ինչ կարելի է բնու­թագրել որպես «հասարակության առօրեականացում», Վեբ 2-ի ինտերակտիվ հատ­կությունների անխուսա­փելի հետևանք է: Ի՞նչ է սա նշանակում արդի ժողովրդա­վարության կայունության համար:

Սրանք որոշ հարցեր են, որոնք պետք է քննարկվեն, եթե մենք ուզում ենք գնահատել նոր լրատվամիջոցների սոցիալական և քաղաքական պատշաճությունը` հատկապես դրանց հաճախ անկանխատեսելիության տեսանկյունը: Մենք պետք է կարողանանք ճիշտ գնա-հատել դրանց նոր առանձնահատկությունները, քանի որ չպետք է անտեսենք տեղեկատ-վական տեխնոլոգիաների էական գործիքային բնույթը. անհատական կամ խմբային գործունեության համար այն կարող է աննախադեպ կազմակերպչական հնարավորութ-յուններ առաջարկել: Թեև դա սոցիալական և քաղաքական ազատագրման համար ան-հրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Ինտերնետային գրագիտությունը, այսպիսով, պետք է լրացվի ցանցի սոցիալական ազդեցության և հաղորդակցության նոր բարոյագի-տության գիտակցմամբ:

This slideshow requires JavaScript.

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s