Նոյեմբեր 21 և 24, 2016

2016 թ. նոյեմբերի 22-23-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ Կյանքը և փիլիսոփայությունը խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադե­մի­կոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին: Գիտաժաղովի կազմակերպիչներն էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժականի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը, Միջազգային փիլիսոփայության ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան:

Գիտաժողովի արտասահմանյան մասնակիցներ համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմության մեջ վաստակ և միջազգային հեղինակություն ունեցող փիլիսոփաներ Ինսբրուքի (Ավստրիա) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Միջազգային առաջընթաց կազմակերպության նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս ԿՅՈԽԼԵՐԸ, Իոաննինայի (Հունաստան) համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի պրոֆեսոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի անդամ Ջորջիա ԱՊՈՍՏՈԼՈՊՈԼՈՒՆ, Հարավային Կոննեկտիկուտի (ԱՄՆ) պետական համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, հեղինակավոր Metaphilosophy գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Արմեն Տ. ՄԱՐՍՈՒՊԵԱՆԸ, Պիտեր Պազմանի (Հունգարիա) կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի վարիչ և միջազգային հետազոտությունների ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բալաժ ՄԵԶԵՅԸ, Բուխարեստի (Ռումինիա) պոլիտեխնիկական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Ռումինիայի ակադեմիայի պատմության, գիտության փիլիսոփայության և տեխնոլոգիայի կոմիտեի Տրամաբանության, մեթոդաբանության և գիտության փիլիսոփայության բաժանմունքի փոխնախագահ Անա ԲԱԶԱԿԸ գիտաժողովի շրջանակներից դուրս՝ նոյեմբերի 21-ին և 24-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հանդես եկան բաց դասախություններով:

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

FZ6G8085

Հանս ԿՅՈԽԼԵՐ` Ինսբրուքի (Ավստրիա) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Միջազգային առաջընթաց կազմակերպության նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ

FZ6G8124

Ջորջիա ԱՊՈՍՏՈԼՈՊՈԼՈՒ` Իոաննինայի (Հունաստան) համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի պրոֆեսոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի անդամ

FZ6G8133

Արմեն Տ. ՄԱՐՍՈՒՊԵԱՆ` Հարավային Կոննեկտիկուտի (ԱՄՆ) պետական համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, հեղինակավոր Metaphilosophy գիտական հանդեսի գլխավոր խմբագիր

SAMSUNG CAMERA PICTURES

Բալաժ ՄԵԶԵՅ` Պիտեր Պազմանի (Հունգարիա) կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի վարիչ և միջազգային հետազոտությունների ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

SAMSUNG CAMERA PICTURES

Անա ԲԱԶԱԿ` Ռումինիայի ակադեմիայի պատմության, գիտության փիլիսոփայության և տեխնոլոգիայի կոմիտեի Տրամաբանության, մեթոդաբանության և գիտության փիլիսոփայության բաժանմունքի փոխնախագահ

 

This slideshow requires JavaScript.