Ֆար­զանե Շաֆիի

ԻՍԼԱՄԻ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԴԵՌՆԻԶԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

(Ֆարզանե Շաֆիի 15.11.2012 թ.)

afish1

Իրանի և Եվրասիայի հետազոտական կենտրոնի (Իրան) և Սլավոնական մշակույթի պետական ակադեմիայի (Ռուսաստան) ներկա­յա­ցու­ցիչ, մշակութաբան և բանասեր, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ Ֆար­զանե Շաֆիին (Իրանի Իսլամական հանրապետություն) ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ընթացքում անդ­րա­դար­ձավ իսլամի և քրիստոնեության փոխհարաբերությանը մոդեռնիզացման հա­մա­տեքս­տում: Իր զեկույցում աշխարհի կրոնների միջև եղած խնդիրների համատեքստում Ֆարզանե Շաֆիին փորձեց շոշափել քրիստոնեության և իսլամի՝ պատմական և ժա­մա­նակակից խնդիրները, քննարկեց այն դրական նախաձեռնությունները, որոնք անհրա­ժեշտ են կրոնական կազմակերպությունների հետ երկխոսության ժամանակ:

This slideshow requires JavaScript.

Իր դասախոսության ընթացքում Ֆարզանե Շաֆիին կարևորեց մարդկային պատ­մության մեջ կրոնի ունեցած դերը՝ համարելով այն քաղաքական կոնֆլիկտների և ցնցումների պատ-ճառ: Նա նշում է, որ համաշխարհային հանրությունը տեսնում է տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների հասունացող բախումները, սակայն այն վերացնող արմատական քայլեր և որոշումներ չեն նկատվում:

Անդրադառնալով ժամանակակից աշխարհում կրոնական երկխոսությանը՝ նա հանգամա-նորեն ներկայացրեց կրոնական երկխոսությունները Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատ­վածում: Դասախոսության ավարտին հյուրն իր ափսոսանքը հայտնեց, որ չնայած բոլոր ձգտումներին և քրիստոնեական տարբեր ուղղությունների շուրջ տարվող երկխոսություններին, ամեն ինչ մնում է անփոփոխ: Ֆարզանե Շաֆիին պատճառը համարում է կրոնի քաղաքականացումը, որն էլ իր հերթին հենվում է մարդկային գաղափարների վրա. «Պետք չէ կրոնը դիտարկել որպես մարդուն վերաբերվող առանձին փաստ. կան որոշակի կրոնական պարտավորություններ յուրաքանչ-յուր հավատացյալի համար, որոնք չպետք է անդրադառնան հասարակական կյանքի և այլ կրոնների վրա»:

Հանդիպման ավարտին Փիլիսոփայության համաշխարհային օրվա առթիվ ներկաներին շնորհավորեցին Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դասախոս, փիլիսոփա-յական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի ակա-դեմիկոս Ռոբերտ Ջիջյանն ու ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնա-ծու, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանը: Վերջինս հույս հայտնեց, որ հյուրի հետ համագոր-ծակցությունը կլինի շարունակական, իսկ մասնագիտական տոնը նշելը կդառնա Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղեցիկ ավանդույթներից մեկը:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s