Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ միջոցառումների շարք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտը և Համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը կազմակերպում են Փիլիսոփայության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարք: Այս տարի Փիլիսոփայության համաշխարհային օրը նոյեմբերի 20-ն է:

Մասնագիտական տոնին նվիրված միջոցառումների շարքի բացումը տեղի կունենա 2014 թ. նոյեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտաժողովների դահլիճում, որի ընթացքում բացման խոսքով հանդես կգա Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ ակադեմիկոս Գ.Բրուտյանը: Ողջույնի խոսք կասեն Համալսարանի պրոռեկտոր Ս.Գևորգյանը և Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի փոխնախագահներ Հասմիկ Հովհաննիսյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:

Նույն օրը ժամը 15:00-ին տեղի կունենա սեմինար Գիտական հետազոտութ­յան մեթոդաբանությունը թեմայով: Զեկուցող՝ Սանկտ-Պետերբուրգի պետական տնտե­սագիտական հա­մալ­սա­րանի սոցիոլոգիայի ամ­բի­ո­նի վա­րիչ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթա­կից անդամ, փ.գ.դ., պրո­ֆե­­սոր Քաջիկ Օհանյան:

Փիլիսոփայության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքում նախատեսված «Մետափաստարկում» թեմայով կլոր սեղանը տեղի կունենա 2014 թ. նոյեմբերի 21-ին ժամը 12:20 Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնում:

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s