Ռոբերտ Կայծունի

Ռոբերտ Կայծունի` 75

Ռոբերտ Արամայիսի Կայծունին ծնվել է 1937 թ. ք. Դիլիջանում (Հայաստան), ծառայողի ընտանիքում:

1945 թ. ընդունվել է ք. Լենինականի (այժմ` Գյումրի, ուր նույն թվականին տեղափոխվել էր նրանց ընտանիքը) թիվ 14 միջնակարգ ռուսական դպրոց, որն ավարտել է 1955 թ.` ոսկե մեդալով:

1956-1961 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում:

1961-1964 թթ. համալսարանն ավարտելուց հետո նշանակվել է աշխատանքի Հոկտեմ-բերյանի շրջանի Ջանֆիդա գյուղում` որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ:

1964-1967 թթ. եղել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության և քաղաքատնտեսության ամբիոնի ասպիրանտ:

1967-1969 թթ. աշխատել է նույն ամբիոնում, նախ` որպես ասիստենտ, ապա (1969 թվից)` որպես ավագ դասախոս:

1985 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` Պրակտիկայի և ճանաչող-ության փոխադարձ կապի իմացաբանական և մեթոդաբանական տեսանկյունները թեմայով:

1986 թ. դեկտեմբերին մրցույթով անցնելուց հետո նշանակվել է Երևանի Վ.Բրյուսովի ան-վան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփա-յության և քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ: Այդ պաշտոնում վերընտրվել է քառակի:

2007-2011 թթ. աշխատել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական հա-մալսարանի մարդու իրավունքների, դեմոկրատիայի և եվրոպական հետազոտությունների գծով ՅՈՒՆԵՍԿՈ-յի ամբիոնի պրոֆեսոր:

2011-2013 թթ. աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկա-վարժական համալսարանում` որպես Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր:

Հոբելյանի կապակցությամբ պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանին Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանձնեց պատվոգիր:

DSC03953

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s