Ռոբերտ Ջիջյան

Ռոբերտ Ջիջյան` 75

Ռոբերտ Զալիբեկի Ջիջյանը ծնվել է 1937 թվականին Թբիլիսիում: Ունեցել է դաժան մանկություն: Չորս ամսեկան հասակում ձեռբակալվել է հայրը և  աքսորվել Սիբիր` 10 տա-րի ժամկետով: Միակ խնամակալը եղել է մայրը` Մարիա Տիգրանի Ավալ­յանը: Հոր վերա-դարձից հետո, երկու տարի անց` 1949 թվականին, ամբողջ ընտանի­քով աքսորվել են Սիբիր` Ալթայի մարզ: Ավարտել է Րոդինո շրջկենտրոնի միջ­նա­կարգ դպրոցը: Ստա­լի­նի մահից հետո հայրը ստացել է ռեա­բիլիտացիա, և կրկին ընտանիքը վերադարձել է Թբիլիսի: Գերազանցության  դիպ­լոմով ավար­տելով Թբիլիսիի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտե-տը, ընդունվել է աս­­պի­րանտուրա` միջուկային ֆիզիկա մասնագիտությամբ: Այդ տարի­նե­րից զբաղվել է ձևա­կան տրամա­բա­նությամբ, մասնավորապես մտա­­հանգման տեսության հար­ցերով: 1972 թվականին պաշտ­պանել է թեկանածուական ատենախոսություն` նվիր-ված տրա­­մա­­բա­նության խնդիրներին և դասավանդել է Տրա­մա­բանություն առար­կան Երևա­նի պետական համալսարանի դիա­լեկտի­կական մատերիալիզմի և տրամաբանութ-յան ամբիոնում: Իրականացրել է գիտահետազ­ոտական աշխա­տանք կապ­ված մարդկային մտածողութ­յան մեթոդա­բա­նական հար­ցադրում­ների շուրջ:

1984 թվականին հարա­տարակել է Հայտ­նա­գոր­ծութ­յուն­ների և գյու­տերի գործընթացի մեթոդա­բանական վերլուծություն մե­նագրութ­յունը:

1987 թվականին պաշտպա­նել է դոկտորական ատենախոսություն:

1989 թվականին ար­ժա­­նացել է Հա­մալ­սա­րանի պրոֆեսորի կոչման:

1988 թվա­կանին Երևանի պետական բժշկա­­կան հա­մալ­սա­րա­նի հրավե­րով աշխատել է Փիլիսոփա­յութ­յան ամբիոնի վարիչի պաշ­տո­նում: 1994 թվականին հանրապե­տութ­յունում ստեղծված ծանր տնտեսական պայ­ման­ների և գնաճի պատճառով ընտանեկան վիճակի կտրուկ վա­­տա­ցման արդյունքում տեղափոխվում է Իսրաել` կնոջ հոր միջո­ցով: Իսրաելում գրում է երեք մենագրություն` նվիրված գիտական հետա­զո­տության տրա­մաբանությանը:

2011 թվականի հուլիսին վերադառնում է Հայաս­տան, ուր նրան սպասում էին երկու դստրեն ու վեց թոռնիկները, և առ այսօր աշխատում է Հայ­կական պետական մանկավարժական համալսարանի Տրամաբա­նութ­յան, տե­սական և գործնական փիլիսոփայության և մշա-կութա­բա­նության ամ­բիո­նում, որպես պրոֆեսոր:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s