Գաբրիել Վահանյանի անձնական գրադարանի ցուցադրություն 07.09.2016 թ.

imag0635

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանին նվիրաբերած Գաբրիել Վահանյանի անձնական գրադարանի ցուցադրություն

Մանկավարժականի հումանիտար ընթերցասրահում 2016 թ. սեպտեմբերի 7-ին կայացավ աստվածաբան-կրոնագետ Գաբրիել Վահանյանի անձնական գրքերի ցուցադրությունը: Շուրջ 300 օտարալեզու գրքեր գիտնականի դուստրը՝ Նոելլ Վահանյանը նվիրել է ՀՊՄՀ-ի գիտական գրադարանին:

Նվիրատվությունը կատարվել է ՀՊՄՀ-ի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանի ու ամբիոնի դոցենտ Անդրանիկ Ստեփանյանի միջնորդությամբ և դրանք ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու բուհի անմիջական ջանքերով:

This slideshow requires JavaScript.

Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նվիրաբերված գրականությունը համարեց գրադարանի և ուսանողների համար մեծ ձեռքբերում՝ վստահեցնելով, որ այն առավել քան պիտանի կլինի ուսուցման պրոցեսում: Վերջինս ներկայացրեց նաև կրոնագիտության ոլորտում Գաբրիել Վահանյանի անցած ուղին և մասնագետներ պատրաստելու գործում նրա անգնահատելի ավանդը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ գիտնականի անձնական գրքերը յուրաքանչյուր աբովյանականի հարստությունն է:

ՀՊՄՀ-ի Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանը բուհի գրադարանում գիտնականի անձնական գրքերի առկայությունը մեծագույն ձեռքբերում համարեց առհասարակ հասարակության համար՝ վստահեցնելով, որ ոլորտին վերաբերող նման գրադարան Հայաստանում դեռևս չկար: Հասմիկ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ դրանք կծառայեն ուսումնամանկավարժական պրակտիկայում և գիտական աշխատանքների համար:

«Նա հայ իրականության մեջ և հայի համար հպարտություն ու պարծանք է, քանի որ ԱՄՆ-ում լինել հայտնի գիտնական, շատ դժվար է»,-նշեց ՀՊՄՀ-ի Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Անդրանիկ Ստեփանյանը, ով 10 տարի առաջ առիթ ունեցել է հանդիպել գիտնականի հետ, հիանալ նրա՝ մշակութաբանության և կրոնագիտության վերաբերյալ անսպառ գիտելիքներով:

This slideshow requires JavaScript.

Վերջինս ներկայացրեց նաև գիտնականի կենսագրությունը, աստվածաբանության ոլորտում նրա գիտական ուղղություններն ու անցած ուղին:

Նշենք, որ հայազգի հայտնի աստվածաբան-կրոնագետ Գաբրիել Վահանյանը դասախոսել է հայտնի համալսարաններում, երկար տարիներ եղել Սիրակուզայի համալսարանի կրոնագիտության դոկտորանտուրայի հիմնադիր-տնօրենը:

Ավելին: