Դասալսում` ՀՊՄՀ հենակետային վարժարանում

      Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հա­մալ­սարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի աշխատակիցների և նույն համալսա-րանի հենակետային վարժարանի հումանիտար հոսքի կոլեկտիվի միջև վերջին տարիներին ձևավորվել է աշխատանքային սերտ համագործակցության ավան­դույթ:
Այդ  համագործակցության համատեքստում ընթացիկ ուսումնական տարվա մա­­յիսի 7-ին վարժարանի հոգեբանության հոսքի 10-րդ դասարանում ունկնդրել եմ «Հա­­սարակագիտություն» առարկայից Մերի Վենգրժանովիչի վարած «Շուկայական տնտե­սության պետական կարգավորումը» թեմայով դասը: 90 րոպե տևած դա­սա­պրո­ցե­սի ընթացքում փորձառու ուսուցչուհին դասը վարում էր աշակերտների ճնշող մե­ծամաս-նության ակտիվ մասնակցությամբ: Զուգակցվում էին «գրատախտակի մոտ» հրա­վիրելու և «տեղից» պատասխանելու մեթոդները: Աշակերտները բավարար չա­փով տիրապետում էին դպրոցական ծրագրի սահ­ման­ներում պահանջվող գիտե­լիք­նե­րին, ազատորեն օգտվում էին գործածվող փիլիսո­փայական, քաղաքագիտական և տնտե­սա­գիտական տերմինաբանությունից: Ակն­հայտ էր, որ աշակերտները միայն այդ օրվա դասին կամ դասալսմանը չէին նախապատրաստվել, այլ ունեն հիմնավոր գի­տե­լիքներ «Հասարակա-գիտություն» առարկայից:
Հարկ է բարի խոսք ասել դասը վարող ուսուցչուհու տեսական բարձր պատ­րաստ­վածության և մեթոդական հմտության մասին, աշակերտների գիտելիքները ստուգելու, նրանց պատասխանները լրացնելու նրա կարողության ու նրբանկա­տութ­յան մասին,- վստահորեն արտահայտվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկա-վարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբա­նութ­յան ամբիոնի դոցենտ Մանվել Հարությունյանը:

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s