Անակնկալ Ռոբերտ Ամիրխանյանին

Ռոբերտ Ամիրխանյանը` Հայոց

Փիլիսոփայական ակադեմիայի Պատվավոր անդամ

2012 թ. հոկտեմբերի 5-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական ման­կավարժական համալասարանի հիմնադրման  90-ամյակին նվիրված միջո­ցառումների շրջանակում Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում  համերգային ծրագրով հանդես եկավ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Շուրջ մեկ ժամյա համերգն ընդգրկում էր սիրված ու արդեն դասական դարձած անզուգական երգերի մի ամբողջ շարք` «Երազ իմ երկիր հայրենի», «Տաղ անձնական», «Երկու կռունկ», «Այնպես ուզում եմ», «Դինգ-Դոնգ, «Գարնան կաթիլներ» ստեղծագործությունները, հայտնի մուլտֆիլմերի երաժշտություններ:

Համերգին հնչեցին նաև զուգերգեր. Ռոբերտ Ամիրխանյանի հետ հանդես եկավ կոմպո-զիտորի երգերի մշտական մեկնաբան Սեդա Ամիր-Կարայանը:

Անվանի կոմպոզիտորին սպասվում էր անակնկալ. ՀՊՄՊ Մետափիլիսոփայության, փո-խակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետա-զոտական ինստիտուտի տնօրեն, Փիլիսոփայության միջազգային և Հայոց փիլիսոփայական ակադեմիաների նախա­գահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը Հայոց փիլիսոփայական ակադեմիայի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պե­տական մանկավարժական համալսա­րա­նի կողմից կոմպոզիտորին շնորհեց Հայոց փիլիսոփայական ակադե­մի­այի բարձ­րա­գույն`«Պատվավոր անդամ»-ի կոչում: Ռոբերտ Ամիր­խանյանը շնորհակալություն հայտ­նեց նման պատվի արժանանալու համար. «Կոմպոզիտորի գործն իր երա­ժշտությունը գրելն է, իսկ ամենամեծ գնահատականը` այն կամուրջը, որը ձգվում է մեր մեջ: Ես պատրատ եմ երգել և նվագել մի ամբողջ հավերժություն, բայց երբ մարդ մի երե­կո­յի ընթացքում փորձում է տեղավորել իր բոլոր երգերը, կարծես` նա չի հավատում, որ հա­ջորդ երեկոն կգա: Ես սպասում եմ նոր` ավելի մեծ լսարանի, ինձ համար արդեն հա­րազատ դարձած 90-ամյա ոչ ծերունի` Ման­կա­վար­ժական համալսարանում»,- հա­վե­լեց Ռո­բերտ Ամիրխանյանը:

Հանդիպումն ավարտվեց «Հայի աչեր» ստեղծագործության կատարմամբ, որն իրա­կա­նաց­վեց դահլիճում հավաքվածների և մեծանուն կոմպոզիտորի միաձայն կատարմամբ:

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s