Լավագույն ակնարկի մրցույթ

Լավագույն ակնարկի մրցույթ

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Տրամա-բանութ­յան, տեսական և գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնը հոկտեմբերի 10-ի նիստում (Արձանագրություն թիվ 3) քննարկելով ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի ներկայացրած ՀՀ արտաքին գործերի նախարարության 28.09.2011թ. թիվ 14/22459-11 գրությունը` Հայաստանում Փիլիսոփայության համաշ-խարհային օրվա տոնակատարության նպա­տակով իրականացվելիք միջոցառումների կազ-մակերպմանն աջակցություն ցուցաբերելու, մասնավորապես` Նոր փիլիսոփայություն նոր աշխարհի համար թեմայով լավագույն ակնարկի մրցույթին մասնակցելու վերաբերյալ, որոշում է հայտարարել մրցույթ համալսարանի բոլոր ֆակուլտետներում և դիմում է դրանց դեկաններին` աջակցելու այդ խնդիրը կազմակերպելու գոր­ծին:
Հաղթողը պարգևատրվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և իրա­վունք է ստանալու ներկայացնել իր ակնարկը ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստի­տու­տի կողմից կազմակերպվող Փիլիսոփայությունն արդի աշխարհում հանրապե-տական գիտա­ժողովում և Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի, Մետափիլիսո-փայության, փոխակեր­պական տրամաբանության և փաստարկման տեսության միջազ-գային ինստիտուտի և Տրամաբա­նության, տեսական և գործնական փիլիսոփայության, մշա-կութաբանության ամբիոնի և Հայաս­տանում Ֆրանսիական հիմնադրամ համալսարանի կողմից կազմակերպվող սիմպոզիումին, որի զեկուցումների տեքստերը կհրատարակվեն Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկա­վարժական համալսարանի Մետա-փիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաս­­տարկման տեսության միջազգային ինստիտուտի Իմաստություն գիտական հոդվածների միջազգային ժողո-վածուում: Ակնարկների էլեկտրոնային տարբերակները ամբիոնը կներկայաց­նի ՅՈՒՆԵՍԿO-ի գործերով Հայաստանի Ազգային հանձնաժողովին:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s