Հեռուստաընկերությունները և թերթերը սիմպոզիումի մասին

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՖԻՆՔՍ Է`

ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ ԺՊԻՏՈՎ 

2002 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթին նշվում է որպես փիլիսոփայության համաշխարհային օր:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը եւ ՀՊՄՀ-ի մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը` համագործակցելով Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ, կազմակերպել էր «Փիլիսոփայության համաշխարհային օրը Հայաստանում» թեմայով երկօրյա սիմպոզիում:

Տրամաբանության, տեսական եւ գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Հովհաննիսյանը , շնորհավորելով բոլորին Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ, ասաց. «Փիլիսոփայության համաշխարհային օրը ողջ մարդկության տոնն է, քանի որ իմաստասիրությունն ընդամենը մասնագիտություն չէ: Մարդը փիլիսոփայում էր շատ ավելի վաղ, քան ինքը կարող էր գիտակցել, որ փիլիսոփայում է, եւ շատ ավելի վաղ, քան ստեղծվել է փիլիսոփայությունը որպես աշխարհի ու մարդու մասին մարդկային խորհրդածություններն ուսումնասիրող երեւույթ»:

20-րդ դարի հայ աշխարհահռչակ փիլիսոփա, տրամաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային եւ հայոց փիլիսոփայական ակադեմիաների պրեզիդենտ, Մշակույթի համաշխարհային ակադեմիայի ցմահ անդամ (Մեծ Բրիտանիա) եւ տասնյակ այլ երկրների ակադեմիաների անդամ, ավելի քան յոթ տասնյակ մենագրությունների, 200 հոդվածների, լեզվաբանական լրացչության, փոխակերպման տրամաբանության, բազմատրամաբանության հայեցակարգերի հեղինակ, Փաստարկման երեւանյան դպրոցի հիմնադիր եւ ղեկավար Գեորգ Բրուտյանը ելույթում անդրադարձավ փիլիսոփայությանը, իմաստասիրությանն ու կյանքին, ներկայացրեց հայտնի փիլիսոփաների ասույթները կյանքի մասին, բերեց մի շարք օրինակներ` ցույց տալով, որ փիլիսոփայությունն անսահման, ընդգրկուն մի մեծություն է, եւ որ «մենք չնչին բյուրեղներ ենք, որ բավարարվում ենք այս կամ այն դրույթով: Բոլորն էլ վիճում են իմաստության, փիլիսոփայության շուրջը, կարծիքներ հայտնում, կան նաեւ մարդիկ, ովքեր չեն ընդունում փիլիսոփայությունը, բայց փիլիսոփայության հերքումը հենց ինքն արդեն փիլիսոփայությունն է»:

Նա ներկայացրեց նաեւ հայ փիլիսոփայական միտքը. նրա տեղն ու դերը աշխարհում: Նշեց, որ այն գնահատվել է աշխարհահռչակ լուրջ գիտնականների կողմից եւ այժմ էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել:

Ի՞նչ է փիլիսոփայությունը: Անդրադառնալով այս հարցին Գեորգ Բրուտյանը ներկայացրեց իր տեսակետը. «Փիլիսոփայությունը սֆինքս է` Մոնա Լիզայի ժպիտով. նրա ժպիտը դյութում է բոլորին, իսկ գաղտնիքները մնում են չլուծված»:

Բրուտյանը մեջբերեց Դեկարտի խոսքերը. «Ամեն ազգ առավել քաղաքակիրթ ու կրթված է այնքանով, որքանով ավելի լավ է փիլիսոփայում: Ուստի, պետության համար չկա առավել մեծ բարիք, քան իսկական փիլիսոփաներ ունենալը»: Այնուհետեւ կոչով դիմեց ներկաներին` սիրեք փիլիսոփայությունը եւ հավատացնում եմ, որ այն ձեզ կրկնակի կսիրի:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար, մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի անդամ Մանուկ Մկրտչյանը ցանկություն հայտնեց, որ ուսանողները նվիրվեն հայ փիլիսոփայական մտքին` մասնավորապես աբստրակտ փիլիսոփայությանը, եւ Հայաստանը դարձնեն փիլիսոփայության կենտրոն:

ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ոչ միայն գնահատում, նպաստում ու աջակցում է հայ իրականության մեջ փիլիսոփայական մտքի զարգացմանը, համալսարանում փիլիսոփայությունը նոր հիմքերի վրա դնելու գործին, այլեւ վերջինիս ջանքերով 2011-ին համալսարանում հիմնադրվեց Տրամաբանության, տեսական եւ գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնը:

«Մոտ ապագայում լույս է տեսնելու փիլիսոփայության առաջին միջազգային ամսագիրը, իսկ 2012 թվականին նախատեսվում է անցկացնել միջազգային կոնգրես: Փիլիսոփայական գիտության զարգացումը, նրա դասավանդման նոր որակը, նոր մակարդակը կնպաստեն մեր երկրում որակյալ մանկավարժական կադրերի պատրաստմանը», ասաց ՀՊՄՀ ռեկտորը:

Այնուհետեւ ներկաներին շնորհավորեցին եւ ողջույնի խոսք ասեցին Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը , սփյուռքահայ փիլիսոփաների անունից` Չիկագոյի (Նյու Յորք), Բեյրութի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սեդա Դադոյանը եւ այլոք:

Սիմպոզիումին ներկա էին Մանկավարժական համալսարանի, Հայ-ֆրանսիական, Հայաստանի ամերիկյան եւ այլ բուհերի դասախոսներ եւ ուսանողներ: Փիլիսոփայության համաշխարհային օրվան նվիրված սիմպոզիումի բացման պաշտոնական արարողությունը ամփոփվեց տոնական համերգով, որին մասնակցեց նաեւ «Մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակը»:

Այնուհետև նոյեմբերի 18-ին, սիմպոզիումի շրջանակներում, Մանկավարժական համալսարանի հինգ սրահներում տեղի ունեցավ «Ինչպիսին եմ տեսնում 21-րդ դարի փիլիսոփայությունը», «Փիլիսոփայություն, գաղափարախոսություն, քաղաքականութուն եւ կառավարում», «Շախմատը եւ փիլիսոփայությունը», «Փոխակերպման տրամաբանության մեթոդաբանական հնարավորությունները» եւ «Փիլիսոփայություն բոլորի համար» թեմաներով զեկուցումներ, որոնց շուրջը ծավալվեցին հետաքրքրական բանավեճեր եւ քննարկումներ:

Սիմպոզիումի աշխատանքներին մասնակցում էին Երեւանի տարբեր բուհերի փիլիսո-փաներ:

Սիմպոզիումը եզրափակեց Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի յոթ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ինտելեկտուալ թիմերի մասկացությամբ կայացած փիլիսոփայական թեմատիկայով ուսանողական խաղ-վիկտորինան (Brain-Ring):

Սրանով մի նոր հիմք դրվեց հայաստանյան բուհերի փիլիսոփայական կենտրոնների համա-գործակցության համար, ինչը կնպաստի միասնական հայկական փիլիսոփայական դաշտ ստեղծելուն:

ՍՈՆԱ ԱՐԱՄՅԱՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 22.11.2011 թ.

Փիլիսոփայության օրը Մանկավարժականում

Նոյեմբեր 22, 2011 13:41

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օրերս նշվեց Փիլիսոփայության համաշխարհային օրը: Մանկավարժական համալսարանում նման ձեւաչափի սիմպոզիումը ի մի էր բերել փիլիսոփայության հիմնախնդիրներով շահագրգիռ մարդկանց: Հանդիսավոր նիստում ելույթ ունեցողները փորձեցին մի քիչ «փիլիսոփայել» եւ տարբեր տեսանկյուններից դիտարկել աշխարհի հնագույն գիտությունը:

Սիմպոզիումը բացեց տրամաբանության, տեսական եւ գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Հովհաննիսյանը: Ելույթ ունեցավ հայ աշխարհահռչակ փիլիսոփա, տրամաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բազմաթիվ երկրների ակադեմիաների անդամ, ավելի քան յոթ տասնյակ մենագրությունների, 200 հոդվածների, լեզվաբանական լրացչության, փոխակերպման տրամաբանության, բազմատրամաբանության հայեցակարգերի հեղինակ, փաստարկման երեւանյան դպրոցի հիմնադիր եւ ղեկավար Գեորգ Բրուտյանը: «Փիլիսոփայությունն ընդգրկուն անսահմանություն է, իսկ մենք՝ չնչին հյուլեներ, որ բավարարվում ենք փոքրիկ փիլիսոփայական մտքերով»,- ասաց նա: Հիշելով փիլիսոփայության մեծերի թեւավոր մտքեր դարձած փիլիսոփայական խորհրդածությունները՝ նա անթաքույց հպարտությամբ ներկայացրեց հայ փիլիսոփայական դպրոցի ստեղծումն ու զարգացման ուղին, հաջողություններն ու ձեռքբերումները:

Ելույթ ունեցան ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՊՄՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան-հիմնադրամի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը, սփյուռքահայ փիլիսոփաների անունից՝ Չիկագոյի ¥Նյու Յորք), Բեյրութի համալսարանների պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սեդա Դադոյանը: Ներկաներն ունկնդրեցին հրաշալի համերգային ծրագիր՝ համալսարանի երաժշտական խմբերի եւ Մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ-քառյակի մատուցմամբ: Սիմպոզիումի երկրորդ օրը, բացի զանազան թեմաների քննարկումներից, յոթ բուհերի թիմերի միջեւ անցկացվեց ինտելեկտուալ խաղ-վիկտորինա:

«Առավոտ» օրաթերթ, 22.11.2011 թ.

ЛУЧШИЕ СТУДЕНТЫ ПОЕДУТ В ВЕЛИКОБРИТАНИЮ И ЕГИПЕТ

В связи с Международным днем студенчества Армянский государственный педагоги-ческий университет имени Х.Абовяна и молодежное крыло РПА организовали в Театре оперы и балета праздничный концерт. В зале присутствовали председатель совета университета, премьер-министр Тигран Саркисян, члены совета, депутаты НС.

ЕПИСКОП АНУШАВАН ЖАМКОЧЯН ОГЛАСИЛ ПРИВЕТСТВИЕ КАТОЛИКОСА Всех Армян Гарегина II. Затем были названы имена лучших студентов. Победительницей признана студентка I курса магистратуры факультета психологии и социальной педагогики Сара Ванян. Она в рамках учебной программы поедет на две недели в Лондон. А еще 9 лучших студентов различных факультетов отправятся на отдых в Шарм эль-Шейх (Египет).

После торжественной части состоялся концерт, причем любимые песни прозвучали в иной трактовке, при участии симфонического оркестра. Перед студентами выступили Лейла Сарибекян, Арамо, Андре, Мистер Икс, Эрик и Мгер. Программу завершил Джаз-квартет педагогического университета под управлением Гарри Кесаяна.

  Голос Армении, 19.11.2011 թ. 

Էպիկենտրոն լրատվական, 17 նոյեմբերի

Տեսանյութը դիտել այստեղ:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s