Խաղ-վիկտորինա

Միջհամալսարանական խաղ-վիկտորինա փիլիսոփայական թեմատիկայով

Սիմպոզիումը եզրափակվեց Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Խա-չատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանում ֆրանսիական, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական, Հայ-ռուսական (սլավոնական), Երևանի ճարտա-րապետություն և շինարարություն պետական համալսարանների ինտելեկտուալ թիմերի մասնակցությամբ կայացած փիլիսոփայական թեմատիկայով ուսանողական խաղ-վիկտորինայով (Brain-Ring), որի գլխավոր կազմակերպիչն էր Հովհաննես Հովհաննիսյանը: Խաղին նախորդեց համալսարանների ռեկտորների ողջյունի խոսքերը և ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ելույթը: Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր պրոֆեսոր Ժոել Լը Մորզելեկը պարգևատրեց Խաչատուր Աբովյանի անվան հայ-կական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պարոն Ռուբեն Միրզա-խանյանին ֆրանսիական համալսարանի 10-ամյակին նվիրված շքանշանով: Մյուս կողմից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհեց Հայաստանում ֆրանսիական համալ-սարան հիմնադրամի ռեկտոր պրոֆեսոր Ժոել Լը Մորզելեկին Խաչատուր Աբովյանի անվան հայկականպետական մանկավարժական համալսարանի բարձրագույն պարգևը` Խաչատուր Աբովյանի անվան մեդալը: Սա առաջին նման թեմատիկայով մասշտաբային խաղ-վիկտորինան էր: Խաղի երկրորդ փուլն անկացվեց Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում, որտեղ ութ բուհերի ուսանողները փիլիսոփայական գիտելիքներով իրենց ուժերը չափեցին: Ըստ արդյունքների մրցանակային տեղերը բաշխվեցին Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամին 1-ին տեղ, Խաչատուր Աբովյանի անվան հայակական պետական մանկավարժական համալսարանին և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանին 2-րդ տեղը, Վալերի Բրյուսովի անվանան լեզվաբանական համալսարանին 3-րդ տեղը, ներկայացուցչական թիմերի միջև: Մեր համալսարանի թիմը պատվով հանդես եկավ մրցույթում շնորհիվ պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Տիգրան Խաչատրյանի, Նարեկ Հակոբյանի, Վաղարշակ Մատիկյանի, Լուսինե Հարությունյանի, Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Հարությունյանի և նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Անի Հայկազունու: Գլխավոր մրցանակը սահմանել էր Խա-չատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, այն էր` Ռոդենի <<Մտածողը>> արձանը: Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմ-նադրամը ևս պատրաստել էր անակնկալ. այն բոլոր մասնակիցներին շնորհեց փիլի-սոփայական թեմատիկայով գրքեր և պատվոգրեր: Խաղ-վիկտորինայի այս փուլը ևս ավարտվեց հյուրասիրությամբ: Հաղթող թիմը ընկերական հանդիպում կունենա ԵՊՀ փիլի-սոփայության և հոգեբանության ֆակուլտետի թիմի հետ:

This slideshow requires JavaScript.

Այսպիսով, մի նոր հիմք դրվեց հայաստանյան բուհերի փիլիսոփայական կենտրոնների հա-մագործակցության համար, ինչը կնպաստի հայկական միասնական փիլիսոփայական դաշ-տի ստեղծմանը:

Վերջնական արդյունքները`

ԵՊՀ

ԵՊԲՀ

Հայ. 
Ֆրանս.
համալսարան
հիմնադրամ
Խ.Աբովյանի
անվան 
ՀՊՄՀ

ԵՃՇՊՀ

Հայռուս.
 (սլավ.)համալս.

ԵրՊԼՀ

1

8

8

14,5

12,5

6,5

10,5

6,5

2

4

5,5

15,5

12

5

14,5

12

12

13,5

30

24,5

11,5

25

18,5

Առաջին կիսաեզրափակիչ

Առաջին կիսաեզրափակիչ. 18-ը նոյեմբերի, 2011թ., Խ.Աբովյանի անվան հայկական պե-տական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի սրահում: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներն են`

Փուլ

ԵՊՀ

ԵՊԲՀ

Հայ.
ֆրանս. 
համալս. 
հիմնադրամ
Խ.Աբովյանի
ՀՊՄՀ

ԵՃՇՊՀ

Հայռուս.
(սլավոն.)
համալս.

ԵրՊԼՀ

1

4

3,5

5,5

7

5

5

3

2

4

4,5

9

5,5

1,5

5,5

3,5

8

8

14,5

12,5

6,5

10,5

6,5


 Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

Փիլիսոփայական թեմատիկայով խաղ-վիկտորինայի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին Հայասատանում ֆրանսաիական համալսարան հիմնադրամի դահլիճում: Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներն են`

Փուլ

ԵՊՀ

ԵՊԲՀ

Հայ. 
Ֆրանս.
համալս.
հիմնադրամ

Խ.Աբովյանի
 անվան 
ՀՊՄՀ

ԵՃՇՊ

Հայռուս.
 (սլավ.)
համալս.

ԵրՊԼՀ

1

2

3

8

7

4

9

5

2

2

2,5

7,5

5

1

5,5

7

4

5,5

15,5

12

5

14,5

12

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s