«Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ծննդյան 90-ամյակին

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Միջազգային փիլիսոփայության ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան կազմա­կեր­պում են Կյանքը և փիլիսոփայությունը խորագրով միջազգային գիտաժողով նվիրված ակադե­մի­կոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին: Գիտաժողովը տեղի կունենա 2016 թ. նոյեմբերի 22-23-ին, Երևա­նում, ՀՊՄՀ-ում:

Գիտաժողովի մասնաճյուղերն են՝

  1. ԿՅԱՆՔԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
  2. ՄԵՏԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ: ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  3. ԻՄԱՑԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱՐԿՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՌԵՏՈՐԻԿԱՅԻ ՀԻՄ­ՆԱ­ՀԱՐՑԵՐ
  4. ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
  5. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՄԲԻՈՆ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԸ

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գի­տա­ժողովին ներկայացված զեկուցումները որպես հոդվածներ անգլերենով կհրա­տա­րակ­վեն միջազգային մի շարք գիտական շտեմարաններում գրանցված, ինչպես նաև ՀՀ ԲՈՀ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների հրապարակման հա­մար ընդունելի հրատարակությունների ցանկում ընդգրկված Wisdom գիտական պար­բերականում (www.wisdomperiodical.com): Գիտաժողովի ընթացքում զեկու­ցում­ների քննարկումը կդիտարկվի որպես հրատարակման համար անհրաժեշտ՝ գրա­խո­սման փուլին փոխարինող գործընթաց:

Հրատարակության ներկայացվող հոդվածի ձևավորման պահանջներ

Տեղեկությունների համար դիմել Խա­չատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Փիլի­սո­փայության և տրամա­բա­նության ամբիոն:

Հեռ.` 010 597 065:

Էլեկտրոնային փոստի հասցե` chairoflogicphiloscult@gmail.com:

Advertisements
This entry was posted in Տոնական համերգ. Bookmark the permalink.

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s